ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մակրոնը, մինչև շաբաթվա վերջ, զորք ա ուղարկելու՞

Մակրոնը, մինչև շաբաթվա վերջ, զորք ա ուղարկելու՞
20.03.2024 | 12:16

Երկուշաբթի օրը Նիկոլը Տավուշի մարզում հայտարարեց, որ եթե 4 գյուղը շուտափույթ չհանձնենք Ադրբեջանին, ապա շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի: Ուզում եմ հավատալ, որ «շաբաթվա վերջ» ժամկետը հարաբերական է (սա նրանց համար, ովքեր Նիկոլի հետույքում պերֆեկցիոնիստ են աշխատում): Բայց, ախր, Ֆրանսիայի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կամ Շոլցն ու Բայդենը մեզ հավատացրել ու հավատացնում են, որ թույլ չեն տա պատերազմ լինի:

Էդ դեպքում Նիկոլը խի՞ ա մեզ վախացնում, խի՞ չի ասում դրանց, որ մի շաբաթից պատերազմ ա լինելու, եկեք մեր ժողովրդին պաշտպանեք: Որովհետև, նախ, համոզված ա, որ դրանց նավերը մեր սարերը չեն բարձրանալու, ու էդ հայտարարությունները միայն նրա համար են, որ ռուսներին տարածաշրջանից հանելու առիթ ու հնարավորություն ստեղծվի: Մյուս կողմից էլ՝ ինքը անձամբ համոզված ա, որ էդ գյուղերն ադրբեջանցիներինն են, ոչ միայն համոզված ա, այլև էդ համոզմունքը ամրապնդված ա քեշ փողով, ավտորիտար իշխանությամբ ու ոստիկանական բռնաճնշումներով:

Էսքանից հետո միայն «նիկոլապերֆեկցիոնիստները» կմկկան, թե՝ խի՞ Ռուսաստանի մասին չես ասում:

Ասեմ. Ռուսաստանը մաքուր գրական հայերենով ասում ա. «Մենք ինչքան ձեզ քաշեցինք մարդամեջ, էնքան դուք գնացիք էշերը: Մենք առանց ձեզ էլ լիքը խնդիրներ ունենք, որոնց մեծ մասը հենց ձեր իշխանությունների պատճառով ա: Հիմա ոնց ուզում եք, էդպես էլ արեք՝ Նիկոլ տռռցրեք, լիբերալիզմ ու ԼԳԲՏ խաղացեք, ձեր համար էլ. դեղատոմսեր հորինեք ու այրոպորտում սահմանապահություն արեք ... Բայց հենց կհոգնեք, կսովածանաք կամ քուններդ կտանի՝ էդ ժամանակ ինձ չմեղադրեք»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ